ԱԲ վաճառող մեծածախ և մանրածախ առևտրի համար
Ձեր լավագույն վաճառողը, որը երբեք չի հոգնում և
չի հիվանդանում
Արամը պատասխանում է ձեր հաճախորդներին 24/7՝ WhatsApp-ում, Telegram-ում, կայքում և հավելվածում։ Հաճախորդը կարող է գրել, ձայնային հաղորդագրություն ուղարկել կամ պարզապես որոնել ապրանքի լուսանկարով։ Արամը գիտի ձեր ամբողջ տեսականին, գներն ու մնացորդները՝ ձեր իսկ բազայից։
Միանում է ձեր CRM-ին կամ 1C-ին · Հայերեն, ռուսերեն, անգլերեն · Ստեղծված Հայաստանում
Ինչու է սա կարևոր
Հաճախորդը գնում է նրանից, ով առաջինն է պատասխանում
Ժամը 21:40-ի հարցումը պատասխան է ստանում հաջորդ առավոտ։ Հաճախորդն այդ ժամին արդեն գնել է մեկ ուրիշից։
Նույն հարցումը պատասխան է ստանում մեկ րոպեում՝ ճիշտ գնով և մնացորդով, իսկ պատվերը պատրաստ է մինչև առավոտ։
Որտեղ է կորչում գումարը
Աճող բիզնեսի երեք թաքնված ծախսը
300
հարցում օրական՝ ավելին մեկ վաճառողը չի հասցնում
Հարցումներն աճում են թիմից արագ, իսկ երեկոյան ու հանգստյան օրերին գրողները մնում են առանց պատասխանի։
3–6 ամիս
որ նոր վաճառողը սկսի ինքնուրույն վաճառել
Հազարավոր ապրանքներ, գներ, հաճախորդներ։ Իսկ երբ փորձառու վաճառողը հեռանում է, հաճախորդների մի մասն էլ է գնում նրա հետ։
Շատ կամ քիչ
Ճիշտ քանակ պատվիրելը դժվար է առանց վերլուծության
Ավելորդ ապրանքը փակում է շրջանառու միջոցները, իսկ պակասը ստիպում է հաճախորդին ասել «չունենք»։
Ինչ արժե դա տարեկան
386 մլն ֏ տարեկան
Օրինակ՝ տարեկան $10 մլն (≈3,6 մլրդ ֏) շրջանառությամբ և 10 վաճառողով ընկերություն։ Հաշվարկը զգուշավոր է. ձեր թվերը կարող ենք հաշվել միասին։
Ինչ է անում Արամը
Վաճառող, վերլուծաբան և մենթոր՝ մեկ օգնականում
Յուրաքանչյուր ծախսի դիմաց՝ կոնկրետ լուծում։
Ձեր հաճախորդը պատասխան է ստանում րոպեներում, ոչ թե հաջորդ օրը
Երեկոյան, գիշերը և հանգստյան օրերին՝ նույն որակով
Ամեն պատվերից առաջ ստուգում է՝ քանակը ճի՞շտ է
Ժամանակին հիշեցնում է համալրել արագ վաճառվողը
Նոր աշխատակիցը հարցնում է Արամին և արագ է ինքնուրույն դառնում
Ամեն զրույց և պատվեր մնում է ընկերությունում
Խաչված գումարները՝ վերևի օրինակից։
Ինչպես է աշխատում
Հարցումից մինչև պատվեր՝ առանց սպասելու
3 րոպե
Այսքան է տևում իրական զրույցը այստեղ՝ ձայնային հաղորդագրությունից մինչև պատրաստ պատվեր, երբ գրասենյակն արդեն փակ է։
- Գինն ու մնացորդը վերցնում է ձեր բազայից
- Անորոշ հարցման դեպքում ճշտող հարց է տալիս
- Զեղչի համար դիմում է ձեր մենեջերին
- Պատվերն ավտոմատ փոխանցում է հաշվապահությանը
Գնումների համար
Պատվիրեք այնքան, որքան իրականում կվաճառեք
370 հատ
ավելորդ ապրանք, որ չի նստի պահեստում
9 օր
ժամանակ՝ համալրելու, մինչև ապրանքը կվերջանա
Օրինակի թվերը պայմանական են։ Արամը վերլուծում է ձեր վաճառքի իրական պատմությունը։
Թիմի համար
Ձեր թիմի ամենախելացի գործընկերը
5 000 բնութագիր
անգիր անելու կարիք չկա. աշխատակիցը հարցնում է հայերենով և պատասխանը ստանում CRM-ից ու պահեստից։
Ձեր կանոններով
Արամը մարզում է նոր աշխատակցին՝ խաղալով հաճախորդի դերը, որպեսզի սխալները լինեն մարզման ժամանակ, ոչ թե իրական գործարքում։
Ձեզ մոտ
է մնում հաճախորդների պատմությունը. նոր մարդը տեսնում է բոլոր նախկին զրույցներն ու պայմանավորվածությունները։
Նոր աշխատակիցը հարցնում է
Վստահություն
Արամն աշխատում է, իսկ որոշումները կայացնում եք դուք
Զեղչը տալիս է ձեր մենեջերը
Արամը հարցնում է, մենեջերը որոշում, Արամը շարունակում է խոսակցությունը։
Վաճառքը հաստատում է աշխատակիցը
Արամը պատրաստում է պատվերը, վաճառքը փակում է ձեր մարդը։
Միայն ձեր տվյալներով
Գինն ու մնացորդը՝ ձեր բազայից։ Չգիտի՝ չի հորինում, կանչում է մարդու։
Ամեն զրույց տեսանելի է
Կարող եք միջամտել ցանկացած պահի։
Ոչինչ փոխել պետք չէ. Արամը միանում է ձեր գործող CRM-ին կամ 1C-ին, և հաստատված վաճառքը ինքնաբերաբար գրանցվում է այնտեղ։
Գին
Մեկ ներդրում՝ առանց ամսական անակնկալների
Ֆիքսված գին ներդրման համար և թափանցիկ պայմաններ՝ ձեր բիզնեսին հատուկ աշխատանքների համար։
Ներդրում և CRM ինտեգրում
Վաճառք 24/7 · բոլոր ալիքները · գնումների վերլուծություն · թիմի ուսուցում · հարցումներ բազային · վաճառքի ետ գրանցում CRM-ում
4 000 000 ֏
Տվյալների համապատասխանեցում
ՊայմանագրայինՁեր տվյալների մշակում, որ Արամը ճիշտ հասկանա ձեր բիզնեսը։
Անսահմանափակ նոր ֆունկցիոնալ
ՊայմանագրայինՁեր բիզնեսին հատուկ նոր հնարավորություններ՝ ըստ պահանջի։
Գինը՝ ՀՀ դրամով։ Ծավալը և ժամկետը ճշտվում են առաջին փուլում՝ ձեր գործընթացի վերլուծությամբ։
Հաճախ տրվող հարցեր
Ինչ են հարցնում մեզ սեփականատերերը
Արամը կփոխարինի՞ իմ վաճառողներին
Ոչ։ Արամը վերցնում է կրկնվող հարցերն ու գիշերային հարցումները, իսկ ձեր թիմը զբաղվում է բանակցություններով և հաճախորդների հետ հարաբերություններով։
Պե՞տք է փոխել մեր CRM-ը կամ 1C-ն
Ոչ։ Արամը միանում է ձեր գործող համակարգին և հաստատված վաճառքներն ինքն է գրանցում այնտեղ։
Իսկ եթե Արամը սխալ գին ասի
Արամը գին և մնացորդ վերցնում է միայն ձեր բազայից։ Եթե տվյալը չկա, չի հորինում, այլ կանչում է ձեր աշխատակցին։ Զեղչ տալիս է միայն մենեջերը։
Որքա՞ն ժամանակ է տևում ներդրումը
Կախված է ձեր տվյալներից և գործընթացներից։ Ծավալն ու ժամկետը ճշտում ենք առաջին փուլում՝ ձեր թիմի հետ հանդիպումներից հետո։
Տեսեք Արամին ձեր իսկ ապրանքներով
Ուղարկեք մեզ ձեր ապրանքացանկի մի մասը, և 30 րոպեանոց ցուցադրության ժամանակ գրեք Արամին այնպես, ինչպես գրում են ձեր հաճախորդները։